Արտաքին 3 տարի առաջ - 23:45 23-06-2023

Պրիգոժինը մեղադրում է ՌԴ ՊՆ-ին «Վագներ»-ի դիրքերին հարվածելու մեջ, ՊՆ-ն հերքել է

Վերջին ժամերին ռուսական սոցցանցերում հակասական տեղեկություններ են տարածվում, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հրապարակել է մի շարք հաղորդագրություններ, որոնցում մեղադրել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը «Վագներ»-ի թիկունքային դաշտային ճամբարներին կանխամտածված կերպով հրթիռային հարվածներ հասցնելու մեջ, որի հետևանքով զոհվել են խմբավորման տասնյակ անդամներ։

Հաղորդվում է, որ Պրիգոժինը նշել է, որ իր խմբավորման 25 հազար անդամները պատրաստվում են պարզել, թե ինչով է պայմանավորված երկրում ստեղծված քաոսային իրավիճակը։ Պրիգոժինի խոսքով՝ «Վագներ»-ը մտադիր է «դադարեցնել չարիքը, որի համար պատասխանատու է երկրի ռազմական ղեկավարությունը»։

Պրիգոժինի և «Վագներ»-ի հրամանատարության հայտարարություններից կարելի է ենթադրել, որ վերջիններս պատրաստվում են պատասխանատվության ենթարկել Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավար կազմին՝ նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորությամբ։ Վերջիններս նաև երկրում գործող ռազմական ստորաբաժանումներին հորդորել են՝ չփորձել իրենց դիմադրություն ցույց տալ։

Ռուսական լրատվամիջոցներում նաև տեղեկություններ են շրջանառվում, որ ներկայումս ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը գտնվում են Ռոստովում, որտեղ քննարկվում է «Վագներ»-ի մարտիկներին չեզոքացնելու տարբերակները։

Միևնույն ժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում հերքել է Վագների թիկունքային դաշտային ճամբարներին հարվածելու վերաբերյալ պնդումները՝ դրանք որակելով որպես սուտ։ «Պրիգոժինի անունից սոցցանցերում հրապարակվող բոլոր հաղորդագրություններն ու տեսանյութերն առ այն, որ ՌԴ ՊՆ-ն հարվածել է «Վագներ»-ի թիկունքային դաշտային ճամբարներին, իրականությանը չեն համապատասխանում և տեղեկատվական սադրանք են»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում