Ներքին 3 տարի առաջ - 22:38 23-06-2023

ԿԽՄԿ-ն սեմինար է անցկացրել ՀՀ ՆԳՆ ՓԾ և Հայկական Կարմիր խաչի ընկերության արձագանքող անձնակազմի համար

Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության (ԿԽՄԿ) կողմից փորձի փոխանակման նպատակով հունիսի 20-ին և 21-ին անցկացվել է սեմինար՝ ՆԳՆ փրկարար ծառայության և Հայկական Կարմիր խաչի ընկերության արձագանքող գործընթացում ներգրավված անձնակազմի համար։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դասընթացը վարել են ԿԽՄԿ դատաբժշկական գծով փորձագետները։

Ըստ աղբյուրի՝ դասընթացի նպատակն էր բարելավել մասնակիցների գիտելիքները արտակարգ իրավիճակներում աճյունների հետ վարվեցողության, մասնավորապես՝ դրանց դուրսբերման, տեղափոխման, հետագծելիության և պատասխանատվության շղթայի վերաբերյալ։

Նշվում է, որ միջոցառումն անց է կացվել տեսական և գործնական մասերով։ Ներկայացվել են հետևյալ թեմաները․

-պատշաճ պաշտպանական միջոցներով աճյունների հետ ապահով վարվելակերպ,
-աճյուններին հատուկ նույնականացման համարի հատկացում,
-մարդկային աճյունների, մասունքների, անձնական իրերի և ապացույցների պիտակավորում,
-փրկարարական աշխատանքներին և ողջ մնացածների խնամքի ապահովմանը հաջորդող՝ աճյունների դուրսբերում և տեղավորում դիապարկերում,
-աճյունների և ապացույցների կառավարման գործընթացում պատասխանատվության շղթայի և դրա դերի բացատրություն,
-աճյունների ժամանակավոր պահպանում՝ հետագծելիության ապահովմանը զուգահեռ,
-տվյալների կառավարման կարևորություն հետագծելիության գործընթացում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան