Ներքին 3 տարի առաջ - 10:59 23-06-2023

Վարակված տնկիները դառնում են լուրջ փորձանք գյուղատնտեսության գլխին․ ահազանգ

Գյուղատնտես Հարություն Մնացականյանն ահազագում է, որ վարակված տնկիները լուրջ խնդիր են դարձել գյուղատնտեսության համար:

Նա ֆեյսբուքի իր էջում գրել է. «Գյուղատնտեսության ոլորտում լուրջ մարտահրավերներ են մեզ սպասվում։ Քանի որ մեր համապատասխան կառույցները, կարելի է ասել, ոչինչ չեն անում վերջին տարիներին չափազանց մեծ թվով հիվանդ տնկիներ են ներկրվել մեր երկիր, որոնք սկսել են դառնալ վարակի աղբյուր ու լուրջ փորձանք մեր՝ առանց այն էլ երերուն գյուղատնտեսության գլխին։

Գործարարներից մեկը էժան գնով ներկրել էր բակտերիալ այրվածքով (erwinia) վարակված տանձենու տնկիներ, որի պատճառով վարակը սկսել է տարածվել փոշոտող միջատների միջոցով Արագածոտնի մարզով մեկ։ Հիմա էլ խոսակցություն կա, որ Թուրքիայից ՀՀ է ներմուծվել Շարկա կոչվող հիվանդությամբ (սալորենու քոս) վարակված տնկիներ որը ախտահարում է դեղձենիները, ծիրանենիները, սալորենիներն ու բալենիները։

Այս հիվանդությունները շատ վտանգավոր և այգեգործության մեջ ամենավնասաբեր հիվանդություններից մեկն են։

Սիրելի այգեգործներ, ֆերմերներ գործարարներ, աշխատեք հնարավորինս զերծ մնալ անծանոթ տեղերից տնկիներ գնելուց, տնկի գնելիս պարտադիր խորհրդակցե'ք մասնագետների հետ, նախքան տնկելը ցույց տվեք նրանց, այլապես դուք չգիտակցված քայլեր անելուց ոչ միայն ձեզ եք վնասելու, այլև հանդիսանալով վարակի աղբյուր, ձեր հարևաններին էլ եք վնասելու։

Ձախ նկարում բակտերիալ այրվածքով հիվանդացած տանձենին է, աջում` շարկայից վարակված սալորենու պտուղը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում