Ներքին 3 տարի առաջ - 22:12 22-06-2023

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալն ստուգայց է կատարել Գեղարքունիքի մարզում

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Եգոր Կարապետյանը հունիսի 22-ին ստուգայց է կատարել Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, այցի շրջանակներում տնօրենի տեղակալը, մարզային փրկարարական վարչության պետի ուղեկցությամբ եղել է Ճամբարակի, Մարտունու և Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատներում։

«Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատում Ե․ Կարապետյանը հետևեց հերթափոխերի ընդունման-հանձնման գործընթացին, ծանոթացավ շենքային պայմաններին, գույքի-տեխնիկայի վիճակին, աշխատանքային խնդիրներին, ստուգեց անձնակազմի փաստաթղթերի առկայությունը և համապատասխանությունը։ Տվեց մի շարք հանձնարարականներ, մասնավորապես՝ շենքային պայմանների բարելավման և վերանորոգման աշխատանքների հետ կապված։

Մարտունու և Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատներում ծանոթացավ աշխատանքային պայմաններին, առկա խնդիրներին, ստուգեց տեխնիկական հագեցվածությունը, զրուցեց անձնակազմի հետ։

Մարզային փրկարարական վարչության պետ Գ․ Գալստյանը տնօրենի տեղակալին ներկայացրեց մարզում առկա նոր վերանորոգված շարժական տնակը, որն արդեն լիովին պատրաստ է ամառային և ձմեռային պայմաններում հերթապահող անձնակազմի ծառայությունը պատշաճ և հարմարավետ կազմակերպելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ այցի ավարտին Եգոր Կարապետյանն անձնակազմին կրկին անգամ հորդորել է բարձր պատասխանատվությամբ մոտենալ առաջիկայում սպասվելիք կամավոր ատեստավորմանը, միաժամանակ՝ լավ պատրաստվել հուլիսին տեղի ունենալիք որակավորման գործընթացներին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»