Ներքին 3 տարի առաջ - 21:55 22-06-2023

Գյումրեցի հատուկջոկատային Մերուժանը այսօր կդառնար 32 տարեկան

Արդեն երկրորդ տարին Մերուժան Հարությունյանի ծնունդը հարազատները առանց հոբելյարի են նշում։ Գյումրեցի հերոսը զոհվել է 2021թ.-ի նոյեմբերի 16-ին Սյունիքում։

Մերուժան Արթուրի Հարությունյանը ծնվել է 1991թ.-ի հունիսի 22-ին Գյումրիում։ Պարտադիր ժամկետային ծառայությունից հետո որոշեց, որ պիտի շարունակի ծառայել հայրենիքին։ Եթե ոչ զինվորականի մասնագիտությունը, ապա ի՞նչ պիտի ընտրեր Մերուժանը, որ այսքան իրենը լիներ, որն այսքան ներդաշնակ լիներ իր խիզախ բնավորությանն ու անկոտրում խառնվածքին։

Մերուժան Հարությունյանը պարտադիր ժամկետային զինծառայությունից հետո անցել է պայմանագրային ծառայության հատուկ նշանակության ջոկատում, 1,5 տարի ծառայելուց հետո որոշեց դուրս գալ զորամասից, մի քանի տարի տարբեր բնագավառներում աշխատելուց հետո նորից վերադարձել է հատուկ նշանակության բրիգադ։



Մերուժան Հարությունյանը մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին, առաջին իսկ օրվանից մարտնչել է Ջրականում, Հորադիզում, Իշխանաձորում, Սարատակում։

2021 թվականի նոյեմբերի 16-ին մարտնչել է Իշխանասարի մատույցներում և զոհվել թշնամու սադրած փոխհրաձգության ժամանակ: Պայմանագրային զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

Ամուսնացած էր, ունի երկու զավակ:

Մերուժանը երեք տարի էր, ինչ անցել էր պայմանագրային զինծառայության, շատ էր սիրում իր ծառայությունը, իր համազգեստը: Մերուժանի համար հայրենիքն ամեն ինչից վեր էր, անգամ պատերազմի ելքը նրան հետ չպահեց, նա մինչև վերջ պատվով կրեց զինվորականի համազգեստը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան