Արտաքին 3 տարի առաջ - 15:45 22-06-2023

Վաշինգտոնն անհամբեր սպասում է հայ-ադրբեջանական բանակցությունների ևս մեկ փուլի հյուրընկալմանը. Պատել

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ ամերիկյան կողմն անհամբերությամբ սպասում է Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցությունների ևս մեկ փուլի հյուրընկալմանը՝ հանուն Հարավային Կովկասում խաղաղ ապագայի: Ինչպես փոխանցում է Ամերիկայի ձայնը, այս մասին Պատելն ասել է իր ճեպազրույցի ժամանակ։

«Մենք շարունակում ենք հավատալ, որ ուղղակի երկխոսությունը առանցքային է խնդիրների լուծման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու համար»,- նշել է նա։

Պատելն անդրադարձել է նաև վերջին օրերին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ կրակոցների հաճախակիացմանը՝ նշելով, որ ամերկյան կողմի համոզմամբ՝ քայլերը, որոնք հրահրում են և բարձրացնում են լարվածությունը, անկասկած, այս պահին, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն ընթանում են տարբեր հարթակներում, անարդյունավետ են:

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական բանակացություններում Վաշինգտոնի միջնորդության վերաբերյալ Մոսկվայի քննադատություններին, ապա Պատելն ասել է. «Եթե Ռուսաստանը կարծում է, որ կարող է կառուցողական դեր խաղալ այս հարցում, իհարկե, ողջունելի է, բայց մենք շարունակում ենք զգալ, որ այդ բանակցությունները առաջընթաց են ապրում, դրանք շարունակվում են։ ԱՄՆ-ն այս հարցում կարևոր գործընկեր է եղել։ Այդ հարցով զբաղվել է անձամբ պետքարտուղարը»։

Վեդանտ Պատելը հավելել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի մասնակցությամբ բազմիցս բարձր մակարդակի հանդիումներ են անցկացվել, և գործընթացում երկխոսությունը չի կարող փոխարինվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով