Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:58 22-06-2023

Եթե տաքսիներում չլինի անկանխիկ վճարման հնարավորություն, քաղաքացին կարող է չվճարել. Փաշինյան

Տաքսիների հետ կապված կանխիկի շրջանառությունը պետք է կրճատենք և միջնաժամկետում վերացնենք: Հիմա աշխարհում դա ընդունված է, որ տաքսիներում նաև պոս-տերմինալներ են տեղադրվում: Իհարկե հիմա էլ անկանխիկ սմարթֆոնների հավելվածներով վճարելու հնարավորությունը կա, բայց սա էլ պետք է մեր հեռանկարում լինի: Այս մասին այսօր ՀՀ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ:

«Եթե շահառուները քարտով են երթևեկում, կամ կանխիկ դրամ չունեն և եթե տաքսիներում չկա անկանխիկ վճարելու հնարավորություն, մենք պետք է իրենց որոշակի հնարավորություններ տանք, որովհետև դա շահառուի պարտավորությունը պետք է չլինի, որ ինքը կանխիկ կամ էլեկտրոնային դրամ ունենա, այլ ծառայությունը մատուցողի»,-ասել է նա:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարաար Գնել Սանոսյանը նշեց, որ վարչապետի թվարկածները իրենք ներառել են օրենքի նախագծում:

«Եվ ֆիզիկական անձանց դեպքում, և էլեկտրոնային հարթակով աշխատող տաքսիների դեպքում, սահմանվել է պարտադիր պահանջ, որպեսզի ունենան էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա և էլեկտրոնային անդորրագիր: Այս օրենքը 2024 թվականի սեպտեմբերից կմտնի ուժի մեջ»,- ասել է Սանոսյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով