Ներքին 3 տարի առաջ - 23:31 21-06-2023

Կեղծ տեղեկություններ տարածելով՝ փորձ է արվում խուճապային տրամադրություններ ստեղծել Արցախում

2023թ. հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհով նաև հումանիտար բեռնափոխադրումները դադարեցնելուց հետո ոմանք սկսել են կեղծ տեղեկություններ տարածելով հանրության մոտ խուճապային տրամադրություններ ստեղծել: Օրինակ՝ բամբասանքներ են տարածվում ալյուրի եռօրյա պաշարի և առաջին անհրաժեշտության ապրանքների լրիվ բացակայության մասին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Որքան էլ տարբեր ապրանքատեսակների մասով առկա է զգալի սղություն՝ պայմանավորված վեցամսյա շրջափակմամբ ու խիստ սահմանափակ բեռնափոխադրումներով, այնուամենայնիվ, հայտարարում ենք, որ հիշյալ պնդումներն իրականությանը չեն համապատասխանում և կեղծ են: Արցախի Հանրապետության կառավարությունը տևական ժամանակ ձեռնարկել է հնարավոր բոլոր միջոցները բնակչության ընթացիկ կարիքները հոգալու և լրացուցիչ մարտահրավերների դիմակայելու նպատակով:

Կառավարության ուշադրության տիրույթում են ոչ միայն ժողովրդի առօրեական խնդիրները, այլև գործադիր իշխանության պատասխանատվության շրջանակներում գտնվող հնարավոր ապագա ռիսկերը: Հետևաբար, եթե կառավարությունն անցել է ունեցած միջոցների խնայողական օգտագործման, ապա դա չի նշանակում, որ միջոցներն ընդհանրապես չկան կամ եղած հնարավորությունների սահմաններում պետությունն անպատրաստ է: Իրականացված ջանքերի շնորհիվ՝ առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքատեսակների (այդ թվում՝ ալյուրի) մասով Արցախն ունի ինքնաբավության բավարար մակարդակ:

Մյուս կողմից, այո՛, հյուծող շրջափակման ու խիստ սահմանափակ մատակարարումների պայմաններում հնարավոր չէ լրիվությամբ խուսափել լիակատար շրջափակման բացասական հետևանքներից, և կառավարությունը հնարավորինս անելու է Արցախի բնակչության վրա դրանց ազդեցությունը մեղմելու ուղղությամբ:

Քննադատության մոլուցքով տարված ու մեր հայրենակիցների նյարդերը չխնայող մարդիկ մոռանում են, որ իրենց հայտարարած մի քանի օրն անցնելու է, և հացի խնդիր չառաջանալու դեպքում ստիպված են լինելու այլ զեղծարարությունների դիմել»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով