Ներքին 3 տարի առաջ - 23:07 21-06-2023

Մեր զորակցությունն ենք հայտնում Վիգեն Խաչատրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին․ Կոնջորյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Ֆեյսբուքի իր էջում խմբակցության զորակցությունն է հայտնել Վիգեն Խաչատրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին։

«Այսօր, 72 տարեկան հասակում, հանկարծամահ է եղել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետական-քաղաքական գործիչ Վիգեն Խաչատրյանը:

Կիսելով կորստյան ծանր վիշտը` մեր զորակցությունն ենք հայտնում Վիգեն Խաչատրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին:

Հայաստանի անկախությունից ի վեր Վիգեն Խաչատրյանն իր անուրանալի դերն ուներ Հայաստանի Երրորդ Հանրապետության քաղաքական կյանքում:

Լույսերի մեջ մնաս, մեր սիրելի ավագ ընկեր Վիգեն Սուրենիչ»,-գրել է Կոնջորյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»