Սպորտ 3 տարի առաջ - 19:32 21-06-2023

Արտակ Գրիգորյանը 8 տարի անց հեռացավ «Ալաշկերտից»

Անվանի ֆուտբոլիստ Արտակ Գրիգորյանը հեռացել է «Ալաշկերտից»։

Ակումբի և թիմի կիսապաշտպանը չեն երկարաձգել պայմանագրի ժամկետը, հայտնում է երևանյան ակումբը:

35-ամյա ֆուտբոլիստը 2015-ից պաշտպանում էր «Ալաշկերտի» գույները, նվաճել է մի շարք տիտղոսներ, երկար տարիներ հանդիսացել է «Ալաշկերտի» ավագը։

«Շնորհակալ եմ իմ հարազատ ակումբին տպավորիչ ժամանակաշրջանի համար: Միասին մեծ հաջողությունների ենք հասել: Հաջողություն եմ մաղթում «Ալաշկերտին» նոր մրցաշրջանում: Այս թիմը յուրահատուկ տեղ է զբաղեցնում իմ սրտում»,- նշել է Արտակ Գրիգորյանը:

Տեղեկություններ կան, որ փորձառու ֆուտբոլիստը կարիերան շարունակելու է «Փյունիկում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան