Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:37 21-06-2023

Ներքին Հանդում գյուղացիները միայն տանն են կարողանում շարժվել

Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Ներքին Հանդի և Սրաշենի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Սրաշեն գյուղի վարչական ղեկավար Անահիտ Բաղդասարյանն Oragir.News-ին փոխանցեց, որ այս պահին կրակոցներ չկան, իրավիճակը կայուն է։ «Երեկ կրակոցներ եղան, այսօր հանգիստ է, բնակիչներն էլ իր առօրյայով ապրում են»,- ասաց Բաղդասարյանը։

Ներքին Հանդ բնակավայրի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Այս պահին նորմալ է, կրակոցներ, խուճապ չկա։ Երեկ մոտ 40 րոպե կրակել են»։

Խոսելով գյուղատնտեսական աշխատանքներից՝ Բաղդասարյանն ասաց․ «Դիրքերը մեր գյուղի վարելահողերում են, գյուղացիները մինչև այդ կրակոցներն էլ չէին կարողանում աշխատանքներ կատարել։ Մեր գյուղի մշակովի հողերը դիրքային և միջդիրքային հատվածում են»։

Հարցին, թե ո՞րն է Ձեր գյուղի ապրուստի միջոցը, վարչական ղեկավարը պատասխանեց. «Աստծո հույսով, ամեն մեկս մի ձևով ապրում ենք։ Արդեն մոտ մեկ տարի՝ սեպտեմբերի 13-ից մինչ այսօր զրկվել ենք վարելահողերից, արոտավայրերից, մեր բնականոն առօրյան խանգարվել է, միայն տանը և տնամերձում ուրիշ ոչ մի տեղ չենք կարողանում տեղաշարժվել։

Բնակչությունն էլ սպասողական վիճակում է, տները հո չեն լքելու, գնան, սպասում են, որ մի լավ բան կլինի»,- եզրափակեց գյուղի վարչական ղեկավարը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով