Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 15:10 21-06-2023

Գործարարը 27 տարի է` չի կարողանում օգտագործել իր բաժնետոմսերը

Տարիներ առաջ ձեռք բերված հայաստանյան 10 խոշոր ձեռնարկությունների բաժնետոմսերը 71-ամյա Գագիկ Մարգարյանը չի կարողանում օգտագործել։ Գագիկ Մարգարյանը ապրում է Երևանում և Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ տարիների ընթացքում այդ բաժնետոմսերից պետք է եկամուտներ ստանար, սակայն մինչ օրս ոչինչ չի ստացել։

10 խոշոր ձեռնարկություններից են՝ Աբովյանի գարեջրի գործարանը, Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանը, Արզնու հանքային ջրերի գործարանը, ծխախոտի գործարանը, «Երազ» գործարանը և այլ գործարաններ։

Չնայած նրան, որ անցել է արդեն 27 տարի, գործարարը հույսը չի կորցնում, որ մի օր կարողանալու է օգտագործել իրեն պատկանող բաժնետոմսերը։ «Ես համարվում եմ սկզբի բաժնետեր, հիմնադիր բաժնետեր։ Այսինքն՝ ավելի լայն իրավունքներ ունեմ ես էլ, իմ երեխան էլ, իմ թոռն էլ, իմ ծոռն էլ; Բոլոր իրավունքները ունենք պահանջելու»,-ասաց գործարարը մեզ հետ զրույցում։



Մարգարյանը նաև նշեց, որ ամեն իշխանության փոխվելուց դիմել է այդ իշխանությանը, սակայն խնդիրը ոչ մի լուծում չի ստացել։

Գագիկ Մարգարյանի փաստաբան Աշոտ Շահսուվարյանը ասում է, որ այս խնդիրը ժամանակին գործող բարքերի արդյունք է, որը ոչ մի փոփոխության չի ենթարկվել մինչ օրս։

Փաստաբանի խոսքով՝ գործարար Գագիկ Մարգարյանը մինչ օրս չի կարողանում տեղեկություն ստանալ իր բաժնետիրական սեփականության իրավունքի վերաբերյալ։



Մեր զրուցակիցները նշում են, որ այս դեպքը եզակի դեպք չէ, քանի որ կան շատ այլ քաղաքացիներ, ովքեր ժամանակին ձեռք են բերել նման բաժնետոմսեր և չեն կարողացել ունենալ որևէ շահույթ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը