Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:36 21-06-2023

Իմ հարսին ադրբեջանցի էր գրում, պարզեցին, որ կոնկրետ Գյանջայից է գալիս էդ զանգը. անհետ կորածի ծնող

Այնպիսի կառույց չկա, որին դիմած չլինենք, մարդիկ էլ կան, ովքեր իսկապես տեղեկացված չեն, բոլորին դիմել ենք, Oragir.News-ի հետ զրույցում ասաց քիմիկների զորամասից անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրը՝ տիկին Անահիտը՝ նշելով, որ փոխանցել են իրենց, որ ժամը 3-ին ընդունելու են, բայց չեն ասել՝ ով է հանդիպելու իրենց հետ։

«Խի չգիտե՞նք՝ կա մարդ, որ պիտի պատասխան տա, բայց ինչի՞ ես ասեմ՝ ով պիտի պատասխան տա, թող իրենք իրենց մեջ գցեն-բռնեն՝ ով է պատասխան տալու։ Եթե չգիտես, արի ասա ես չգիտեմ ժողովուրդ, ինձ մի անհանգստացրեք, ոչ թե՝ վարչապետն ասում ա քննչականը, քննչականն ասում ա ԱԱԾ-ն, ԱԱԾ-ն ասում ա... այ քեզ բան»,- ասաց նա։

Նա նշեց, որ իր հարսին տելեգրամով ադրբեջանցի է գրել, դիմել են ԱԱԾ աշխատակիցներին, որպեսզի օգնեն իրենց, բայց ԱԱԾ-ն նախ պնդել է, որ ֆեյք է, հետո պարզել են, որ զանգը Գյանջայից է գալիս․ «Ես այդ ադրբեջանցուն ասացի՝ եթե մտնելու ես տղայիս մոտ, հարցրու՝ ինչ է աղջկա անունը։ 5 րոպե անց զանգեց, ասաց, թե Վարդանը հայերեն ոչ մի բառ չի ասում։ Բարևում է մեր լեզվով, ասում է՝ «սալամայ»։ Բայց իմ թոռնիկի անունը Սալոմե է։ Էլ ոչ մի բան չի քննարկվում», - ասաց տիկին Անահիտը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով