Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 23:55 20-06-2023

Բուսաբանական այգու հրդեհի իրական չափսերը

Երևանի Բուսաբանական այգում այսօր հրդեհ էր բռնկվել։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնել էին, որ խոտածածկ տարածք է այրվել։ Հաղորդագրության մեջ նշված էր, որ դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Oragir.News-ը նկարահանում իրականացրեց դեպքի վայրում։ Սակայն տարօրինակ էր, որ ժամանած փրկարարական ջոկատի խմբերը հանգցրել էին շատ փոքր խոտածածկ տարածք, որը կարելի էր հանգցնել մի քանի դույլ ջրով։ Սակայն Բուսաբանական այգու տնօրենությունը որոշել էր մի քանի հրշեջ-փրկարարական ջոկատ կանչել, ովքեր հերոսաբար հանգցրել էին այրվող փոքր հատվածը, ինչպես նաև դրան էր հաջորդել ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդագրությունը։

Ինչպես գիտենք, այս տարի կլիմայական պայմանները չեն նպաստում նրան, որ կարծենք, թե չոր խոտը այրվել էր արևի կիզիչ ջերմությունից։ Ակնհայտ է, որ դա ավելի շատ մարդկային գործոն է, որը փողերի դուրս գրման լավ հնարավորություն է։ Տարօրինակ է, որ Բուսաբանական այգու տնօրենությունը մինչ այս ոչինչ չի արել դեղնած խոտը վերացնելու ուղղությամբ, քանի որ այն հրդեհի տարածման «լավագույն օգնականն» է։

Հիշեցնենք, որ Բուսաբանական այգին այցեքարտ էր Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնող տեսանյութում, բայց այն արդեն անցյալում է, իսկ այգին՝ բարձիթողի վիճակում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը