Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 22:43 20-06-2023

Տիգրան Ավինյանը տեղյակ է. քաղաքի կենտրոնում ապօրինի հարկ է կառուցվում

Արդեն 17 օր է՝ Երևանի Փոքր կենտրոնի Մաշտոցի պողոտա թիվ 17 շենքի տանիքի ապօրինի շինարարությունը շարունակվում է։

Պարզվում է, որ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղյակ է կառուցվող ապօրինի շինությունից, սակայն շինարարությունը դեռ շարունակվում է։

Շինարարություն անողը ունի շինթույլտվություն, սակայն չի ներկայացնում փաստաթուղթ։

Նշենք, որ Երևանի հին շինությունների տանիքներին արգելվում է նման շինություն կառուցելը, և նախկինում նման դեպքերի համար շատ են պայքարել։

Հիշեցնենք, որ ապօրինի շինությունը կառուցվում է Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հարևանությամբ, որը համարվում է պատմամշակութային արժեք։

Նշենք, որ Տիգրան Ավինյանը հունիսի 26-ի Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց․ «Երևանի կենտրոնում, մանսարդների անօրինական կառուցումների դեմ իրավական բոլոր հնարավոր միջոցները եկեք միասին դիտարկենք, որովհետև չպետք է հանդուրժել, հետո գնալ, հետևանքների դեմ պայքարել։ Դա պետք է լինի ամենածանր հանցագործությունների շարքին հավասար։ Հուշարձան-շենքի տանիքին մեկը որոշել է հարկ բարձրացնի․ սա անընդունելի է։ Այդ իրավական բացատրությունները, լոլոներն էլ՝ եկեք վերջացնենք։ Գնացեք, իրավական լուծումը գտեք, որովհետև Երևանի քաղաքապետարանն այսուհետ պետք է տեր կանգնի քաղաքին»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը