Ներքին 3 տարի առաջ - 12:36 22-02-2023

Ավինյանը դասախոսությամբ է հանդես գալու․ Ղուկասյան Վարդանը տեղյակ է՞

Հայ-ռուսական համալսարանը ֆեյսբուքի իր էջով հայտարարություն է տարածել, որ Երևանի փոխքաղաքապետ, Հայ-Ռուսական համալսարանի շրջանավարտ Տիգրան Ավինյանը բաց դասախոսությամբ հանդես կգա ՀՌՀ-ում։

«Հանդիպում ենք փետրվարի 24-ին՝ ժամը 14:30, ՀՌՀ նոր մասնաշենքի Օրբելու անվան լսարանում։ Դասախոսության թեման է ՝ «Ճգնաժամային կառավարում. կայացած ինստիտուտների անհրաժեշտությունը»»,- գրված է հայտարարության մեջ։

Եվ ահա, հայտարարության մեկնաբանություններում իսկական «տոնախմբություն» է, մեկնաբանողները դասախոսության սեփական թեմաներն են առաջարկում՝ մեկը մյուսից կրեատիվ, ճիշտ կանի՝ PR-ի գերի Ավինյանը կարդա դրանք և հասկանա իր իրական վարկանիշը։

«Հենց կարդա ինչպես տապալել ամեն գործ, որին կպնում ես, ես սիրով կգամ լսելու։
Ճգանժամային կառավարումն ու ճգնաժամ ստեղծողն իրար հետ որևէ կապ ունենալ չեն կարող...
Ինչպես ճգնաժամային իրավիճակը օգտագործել սեփական ՓՌ-ի համար:
Ինչու՞ է աղմկում գետը և ինչպե՞ս լինել հավերժ ուռածի դեմքով երբ սեփական տունն ես ծախել։
Ինչպես երկիրը մխրճել ճգնաժամի մեջ. տեսություն և պրակտիկա:
Ղուկասյան Վարդանը տեղյակա?»,- մեկնաբանել են ֆեյսբուքյան օգտատերերը։
Հայտարարության մեկնաբանությունները ժամանակի ընթացքում ջնջվում են։






Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան