Ներքին 3 տարի առաջ - 20:54 20-06-2023

Անտառկառավարման պլանի վերաբերյալ հանրային քննարկում է անցկացվել Վայոց ձորում

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել հանրային քննարկում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառկառավարման պլանի նախագծահետազոտական աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ:

Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը ներկայացրել է հանրային քննարկման նպատակը, ընդհանուր անելիքները: Այնուհետև «Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Ստեփանյանը նշել է, որ նախագիծն իրականացնող ընկերությունը ստացել է տեխնիկական առաջադրանք, որի իրականացման արդյունքում կազմվել է վերոնշյալ հաշվետվությունը:

Անտառագետ Գագիկ Ամիրյանը սահիկաշարի միջոցով ներկայացրել է անտառկառավարման պլանի իրականացման ծրագիրը, անտառգույքագրման տվյալների վերլուծությունը, անտառտնտեսության կառուցվածքը, կլիմայական փոփոխությունների ազդեցությունը, անտառպաշտպանական միջոցառումները և այլն: Ըստ անտառագետի՝ մարզի անտառի պահպանությունը և պաշտպանական միջոցառումները կարելի է գնահատել դրական, ծառահատումները թույլ են արտահայտված, կրել են հիմնականում սանիտարական կամ խնամքի բնույթ, մինչդեռ անտառվերականգնման և տնկանյութի ապահովմանն ուղղված աշխատանքները դեռևս բավարար չեն:

Հանդիպման հաջորդ մասում ծավալվել է կառուցողական քննարկում բանախոսների, անտառտնտեսության ազդակիր համայնքների ներկայացուցիչների, այլ շահագրգիռ անձանց միջև: Քննարկման ավարտին ներկաները հավանություն են տվել ներկայացված նախնական գնահատման հայտին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»