Ներքին 3 տարի առաջ - 16:33 20-06-2023

Սա քննիչ հանձնաժողով է, շոուի հարթակ չէ․ Քոչարյանը՝ Դավիթ Տոնոյանի առաջարկը մերժելու մասին

Ընդդիմությունն ամեն ինչն է թատրոն համարում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչու ե հրաժարվում մասնակցել նիստերին։

«Իրենք ամեն կատարվողը թատրոն են համարում, իրենք կարող են ամսի 27-ին գալ և իրենց պատկերացրած թատրոնը դարձնեն կյանքին համահունչ գործընթաց։ Իմ գնահատմամբ ընդդիմության հրաժարումը մասնակցությունից պարզապես փաստերի հետ առնչվելու ցանկություն չունենալն է»,- ասաց նա։

Հարցին՝ ինչո՞ւ կյանքի չկոչվեց Դավիթ Տոնոյանի առաջարկած սցենարը, Քոչարյանն ասաց․ «Տոնոյանն առաջարկում էր քննիչ հանձնաժողովը դարձնել տեսակետների բախման վայր։ Քննիչ հանձնաժողովն ունի իր ձևաչափը։ Ինքը կարող էր գալ այստեղ, մենք գնայինք իր մոտ այս ֆորմատով նաև, բայց ինքն ասում էր՝ գամ և ուղիղ եթերում բանավեճեմ, բայց սա քննիչ հանձնաժողով է, շոուի հարթակ չէ»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի