Ներքին 3 տարի առաջ - 12:18 20-06-2023

Դավիթ Հարությունյանի վարույթով ներգրավվել է 4 փաստաբան

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հունիսի 20-ին, դռնփակ ռեժիմով շարունակվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի քնույթունը։

Դավիթ Հարությունյանի վարույթի քննությանը երեկ ներգրավված էր փաստաբան Միքայել Շխիմյանը, այսօր ներգրավվել են ևս երեք փաստաբան՝ Երեմ Սարգսյանը, Լուսինե Մկրտչյանը, Հովհաննես Խուդոյան։

Նշենք որ Միքայել Շխիմյանը, Երեմ Սարգսյանը և Հովհաննես Խուդոյանը քրեական մասնագետներ են, իսկ Լուսինե Մկրտչյանը վարչական մասնագիտացմամբ փաստաբան է։

Խորհրդի անդամներից Արշակ Վարդանյանն ու Նաիրա Հովսեփյանը ինքնաբացարկ են հայտարարել, որովհետև մտերիմ հարաբերություններ ունեին Հարությունյանի հետ։

Այս պահին ԲԴԽ-ի բակում հավաքվել են բազմաթիվ փաստաբաններ, իրավաբանական համայնքի ներկայացուցիչներ, նախկին դատավորներ, ովքեր այսպես իրենց աջակցությունն են հայտնում Դավիթ Հարությունյանին։

Oragir.News-ի տեղեկություներով՝ նիստը դռնբաց անցկացնելու միջնորդությունը մերժվել է։

Հիշեցնենք, որ երեկվանից ընթանում է Դավիթ Հարությունյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի քննությունը։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը միջնորդել էր նիստը դռնփակ անցկացնել։ ԲԴԽ-ն բավարարել էր միջնորդությունը։

Փաստաբաններին և լրագրողներին թույլ չեն տալիս բարձրանալ ԲԴԽ դահլիճ։

Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել այն հիմքով, որ նա լրատվամիջոցներին հարցազրույց է տվել՝ քննադատելով «խոսնակների ցանցի» հիմնումը, 20 դատավորի լիազորությունների դադարեցումն այն պատճառաբանությամբ, թե մինչ նշանակումը վերջիններիս վերապատրաստումը չի եղել պատշաճ, ինչպես նաև՝ այն առիթով, որ քննադատել է ԲԴԽ դատավոր անդամի ընտրության ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջամտության փորձերը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել