Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 23:12 19-06-2023

Մեծ ավտոբուսները լավ են, մյուսերում դառնում էինք շախմատի ձի․ հարցում

Ապրիլի 15-ից Երևանում քաղաքացիներին սպասարկում են գերմանական «MAN» մակնիշի 12-մետրանոց ավտոբուսները։ Օրեր առաջ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Սարգիս Բեջանյանն ասաց, որ 15 նոր տրոլեյբուսների ամբողջ խմբաքանակն արդեն Երևանում է։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանում նախորդ գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարվել է, որ 15 նոր տրոլեյբուսներից 4-ն արդեն Երեւանում են։ Ավելի վաղ հաղորդել էինք, որ Երևանի քաղաքապետարանն իր միջոցներով ձեռք է բերել 15 նոր տրոլեյբուս, ևս 15 տրոլեյբուս ձեռք կբերի ՀՀ կառավարության աջակցությամբ։

Oragir.News-ը նկարահանում իրականացրեց երևանյան կանգառներում։ Չնայած նրան, որ նոր ավտոբուսների խմբաքանակն ավելացել է, միևնույնն է, մարդիկ բողոքում էին, որ տրանսպորտի խնդիրը դեռ չի լուծվել։ Նրանցից մեկն ասաց, որ ինչքան էլ 12-մետրանոց ավտոբուսները գեղեցիկ են, սակայն էֆեկտիվ չեն։

«Ավտոբուսներն ավելացել են, բայց մեկ է, այնքան լիքն են լինում, մեկ ոտքի տեղ էլ չի լինում, մարդիկ լցված են լինում»,-ասաց քաղաքացիներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը