Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:48 19-06-2023

ՀՀ-ն ցանկություն չունի նախահարձակ լինել Ադրբեջանի վրա. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գերմանիայում Հայաստանի դեսպանատանը հանդիպել է տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային իրողությունների և ղարաբաղյան հիմնախնդիրի ներկայիս ընդհանուր իրավիճակի վերաբերյալ:

Նախագահն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանը որդեգրել է տարածաշրջանում խաղաղության հաստատման և հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական գիծ:

«Էս պայմաններում մենք ինչ-որ առումով կարողացել ենք վիճակը կայունացնել, թեկուզ և Ադրբեջանն ամեն օր տարբեր ձևերով պրովոկացիաներ է անում, թե այս ժամին այստեղ կրակեցին, այն ժամին՝ այնտեղ կրակեցին, որոնց համապատասխանությունն իրականությանը զրո է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը որևիցե ձևով ո՛չ ցանկություն ունի, ո՛չ էլ իմաստ ունի նախահարձակ լինել, մենք այդպիսի խնդիր չունենք։

Մեր ռազմավարության մեջ հարևանների հետ բարիդրացիական ապրելու խնդիր է դրված, մենք ընդամենը պաշտպանվելու խնդիր ենք դրել։ Այսօրվա կառավարության հիմնական խնդիրներից մեկը հենց այդ ուղղությամբ լրջագույն աշխատանք տանելն է, դա նշանակում է ամբողջ պաշտպանության համակարգը, ռազմավարությունը փոխել, բանակում լրջագույն բարեփոխումներ անել, կարողանալ բանակը դարձնել ժամանակակից», - ասել է Վահագն Խաչատուրյանը։

Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է ներհայաստանյան հասարակական քաղաքական զարգացումներին, Հայաստանի տնտեսական կյանքում նկատելի աշխուժությանն ու այս ոլորտում իրականացվող բարեփոխումներին:

Հանդիպմանը նախագահն անմիջական մթնոլորտում զրուցել է ներկաների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը