Ներքին 3 տարի առաջ - 13:42 18-06-2023

Զինանշանի նկարագիրը տրված է Սահմանադրության նորմերով, որոնք կարող են փոփոխվել միայն հանրաքվեով. Գևորգ Դանիելյան

Զինանշանի նկարագիրը տրված է Սահմանադրության «Սահմանադրական կարգի» նորմերով, որոնք կարող են փոփոխվել միայն հանրաքվեով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը․

«Բոլոր պետական խորհրդանիշներն էլ կարելի է, գուցե պետք է փոխել (ինքս երբեք դրան չէի գնա), բայց հիմա միանշանակ դրա ժամանակը չէ՝ բոլոր առումներով։ Միայն կարճ Արարատի մասով՝ բացի այն, որ այն միանշանակ Հայաստանի պատմական տարածքն է, ունի նաև դավանաբանական խորհրդանիշի արժեք։

Ընդ որում, զինանշանի նկարագիրը տրված է Սահմանադրության «Սահմանադրական կարգի» նորմերով, որոնք կարող են փոփոխվել միայն հանրաքվեով։ Իսկ հրատապը ներկայումս Արցախի և Հայաստանի անվտանգության հիմնասյունները անխախտելի դարձնելն է»,-գրել է Դանիելյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում