Ներքին 3 տարի առաջ - 23:27 17-06-2023

ՄԻՊ-ն ուշադիր հետևում է․ Անահիտ Մանասյանն այցելե՞լ է Արմեն Աշոտյանին

Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես հետևում է երկրում մարդու իրավունքերի պաշտպանի իրավասությանը վերաբերելի գործընթացներին, Պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ:

Oragir.News-ին այս մասին հայտնեց ՄԻՊ մամլո խոսնակ Արթուր Ասլանյանն՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։

Հարցին, թե պաշտպանն ինչ դիրքորոշում ունի այս գործի առնչությամբ՝ մեզ հայնեցին, որ Արմեն Աշոտյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը կիրառվել է դատարանի որոշմամբ, իսկ Պաշտպանն օրենքով իրավասություն չունի միջամտելու կոնկրետ գործով դատական վարույթին։

«Ավելին՝ Մարդու իրավունքների պաշտպանի մասին ՀՀ սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Պաշտպանը բողոքը չի քննարկում, իսկ բողոքի կապակցությամբ սկսված քննարկումը դադարեցնում է այն դեպքում, երբ անձը դրանում բարձրացված նույն հարցով դիմել է դատարան կամ առկա է նույն հարցի վերաբերյալ դատարանի վերջնական դատական ակտ։

Նույն սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Պաշտպանն իրավասու չէ միջամտելու դատական վարույթին կամ դատավորների լիազորությունների իրականացմանը կոնկրետ գործով:

Պաշտպանի և նրա ներկայացուցիչների այցերի վերաբերյալ տեղեկատվությունը, ըստ անհրաժեշտության, հրապարակվել և հրապարակվելու է ՄԻՊ պաշտոնական էջերում»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում