Ներքին 3 տարի առաջ - 15:52 17-06-2023

Կայացել է ԲՏԱ նախարարության «Գաղափարից բիզնես» դրամաշնորհային մրցույթի նախագծերի ներկայացման փուլը

Կայացել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 2023թ. «Գաղափարից բիզնես» դրամաշնորհային մրցույթի շրջանակներում հայտարարված «Գաղափարի փուլ» և «Մուտք դեպի շուկա» բաղադրիչներով մրցույթների նախագծերի ներկայացումների փուլը (Pitching):

«Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 38 թիմ, նախագծերի ներկայացման հնարավորություն է ստացել 20-ը:

«Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 68 թիմ, նախագծերի ներկայացման հնարավորություն է ստացել 33-ը:

Դրամաշնորհային մրցույթի շրջանակներում տրամադրվում է ֆինանսական աջակցություն գաղափարի կամ պրոդուկտի փուլում գտնվող սկսնակ ընկերություններին, որոնց կողմից ներկայացվող արտադրանքի և (կամ) ծառայության գաղափարը ուղղված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և (կամ) տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով