Արտաքին 3 տարի առաջ - 21:00 16-06-2023

Վրաստանը պատրաստ է կրկին Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդ դառնալ

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին պատրաստ է նորից ստանձնել Երևանի և Բաքվի միջև միջնորդի դերը: Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ` այս մասին Դարչիաշվիլին ասել է այսօր՝ հունիսի 16-ին, Վրաստանի խորհրդարանում ելույթի ժամանակ։

«Խաղաղ հարևանության նախաձեռնության շրջանակում Վրաստանը նախկինում քայլեր է ձեռնարկել երկու հարևան երկրների միջև կառուցողական երկխոսություն սկսելու համար։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում շարունակելու մեր գործունեությունն այս ուղղությամբ», - ասել է նա: Նրա խոսքով՝ Վրաստանը կարծում է, որ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված իր ջանքերն արդյունավետ կլինեն: «Մենք պատրաստ ենք զգալի ներդրում ունենալ այդ գործում», -ասել է Դարչիաշվիլին:

Հիշեցնենք, որ 2020 թվականի աշնանն Արցախում 44-օրյա պատերազմից հետո Թբիլիսին հումանիտար և դիվանագիտական փորձեր է արել Երևանն ու Բաքուն մերձեցնելու և նրանց միջև երկխոսություն սկսելու համար։ 2021 թվականին վրացական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի մայրաքաղաքում պահվող 15 հայ ռազմագերիներ ազատ են արձակվել՝ Արցախի ականապատ դաշտերի քարտեզների դիմաց։

​​​Բացի այդ անցյալ տարվա հուլիսին Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին երկկողմ հանդիպումը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում