Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:46 16-06-2023

Աղանդավորները գրոհում են. կրոնական քարոզ` ռաբիզ երգի տեսքով

Վերջին շրջանում աղանդավորները կրկին ակտիվացել են։ Եթե նախկինում նրանց տեսնում էինք այգիներում, բակերում, տարբեր վայրերում քարոզ անելիս, հիմա նրանց քարոզի մեթոդներին ավելացել է ևս մեկը․ նրանք անցել են օնլայն տիրույթ։

Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որում տեսնում ենք, որ աղանդավորը փորձում է ռաբիզ երաժշտության ուղեկցությամբ քարոզ իրականացնել, երգի տեքստում ասվում է.

Պարում եմ ես քո առջև,
Ցնծում և ուրախանում,
Կյանք եմ գտել քեզանով,
Աստված, Հիսուս։

Ծափերով փառաբանում,
Անունդ գովաբանում,
Աղաղակում եմ՝
Սուրբ ես, սուրբ ես։

Կյանքիս օրերն անցնում են քեզ համար,
Իմ Աստված, միայն քո գործի համար։

Կրոնագետ Վարդան Խաչատրյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ աղանդների տարածման բազմաբնույթ մեթոդներ, կողմնացույցեր, ուղեցույցներ կան, որոնք ծառայում են տվյալ կրոնական ուղղության շահերին և նրա տարածմանը։

«Այդ ամենը լավ հաշվարկված քարոզչական հնարավորություններ են, որոնք օգտագործում են՝ աղանդները հնարավորինս արմատանալու և մակերևութային մեծ շփում ունենալու համար»,- նշեց կրոնագետը և հավելեց, որ ոչ մեկը դա չի ժխտի և հակառակը փորձի ապացուցել։

Խաչատրյանը նշեց, որ ժամանակի ընթացքում այդ աղանդները տարածման նոր մեթոդներ և տարբերակներ են գտնում։

Խոսելով կոնկրետ տարածում գտած տեսանյութից՝ Խաչատրյանն ասաց. «Այդտեղ զարմանալու բան չկա։ Նրանք հասկանում են, որ տվյալ ժամանակահատվածի համար առավել ընկալելին ռաբիզ երաժշտությունն է, դրա վրա են շեշտադրում արել։ Եթե ռաբիզն է առավել ընկալելի, դա են շեշտադրում, եթե դասականը, դա»։

Ըստ կրոնագետի՝ նրանք հնարավոր բոլոր մեթոդներն են կիրառում. «Սկսած հոգեբանական ազդեցության որոշակի համակարգից, վերջացրաժ երաժշտությամբ, հնարավոր ալիքների ստեղծմամբ»։

Խաչատրյանը, խոսելով այս ամենի դեմ պայքարի մեթոդներից, ասաց, որ դրա դեմ լավագույն պայքարը հակաքարոզչությունն է. «Պետք է ներկայացնել օբյեկտիվ տվյալներ նրանց սուրբ գրքերի, աշխատանքային մեթոդների, ընտանեքան հարաբերությունների և այլնի մասին»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը