Մամուլ 4 տարի առաջ - 08:20 14-12-2021

Իշխանությունը գրոհում է Երևանի քաղաքապետի դեմ. Փաստ

«Երեկ առավոտյան մինի-կոլապս էր Երևանի կանգառներում: Բանն այն է, որ հանրային տրանսպորտի մի շարք երթուղիներ չէին աշխատում. վարորդները գործադուլ էին անում: Ինչպես պարզվեց, նրանք, մասնավորաբար, պահանջում էին աշխատավարձի բարձրացում, ինչպես նաև, ըստ քաղաքապետարանի պարզաբանման, «որոշ վարորդներ պահանջում են նաև վերադառնալ վճարման նախկին «պլանային» համակարգին, երբ վարորդը ստանում էր նվազագույն աշխատավարձ և ուղեվարձերից «սև» եկամուտ»։

Ի դեպ, քաղաքապետարանի տարածած հայտարարությունից պարզ է դառնում, որ ներկայումս քաղաքապետարանը հանրային տրանսպորտի վարորդներին վճարում է մաքուր (հարկերը հանած) շուրջ 260 000 դրամ աշխատավարձ... 15 օրվա աշխատանքի համար։ Արտաքուստ սովորական աշխատանքային հարաբերություններ են, սովորական դժգոհություններ, առավել ևս, որ վարորդների բարձրացրած հարցերը կարճ ժամանա կում կարգավորվել են:

Սակայն , «Փաստ» թերթի տեղեկություններով, այս «բոյկոտը», մեղմ ասած, այնքան էլ ինքնաբուխ չէ, ավելին, հրահրված է հենց իշխանական շրջանակների կողմից: Նպատակը շատ հստակ է՝ հնարավորինս վարկաբեկել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որին նաև իշխանության ներսում են շատերը համարում «համարյա միակ աշխատող պաշտոնյան», ինչն էլ նյարդայնացնում է բոլոր ոլորտներում ձախողվող իշխանությանը: Մեր աղբյուրը փոխանցում է, որ Փաշինյանը հրահանգել է մաքսիմալ հիմքեր ստեղծել Մարությանից արագորեն ձերբազատվելու և, քանի որ ավագանու ցուցակում փոքրիշատե, նույնիսկ այս իշխանության զրոյական չափանիշներով համապատասխան փոխարինող չկա, 2022 թվականին Երևանի ավագանու արտահերթ ընտրություն անցկացնելու համար:

Ընդ որում, եթե ամեն ինչ իրենց ուզածով գնաց, ՔՊ-ն ցանկանում է որպես քաղաքապետի թեկնածու առաջադրել Տիգրան Ավինյանին, որը վերստին ջերմացրել է իր հարաբերությունները Փաշինյանի հետ: Ի դեպ, շատ հետաքրքիր «զուգադիպությամբ», վերջին 2-3 օրերին, վարորդների «բոյկոտին» զուգահեռ, սոցցանցերում և իշխանական ԶԼՄ-ներում նոր, բավականին մեծ թափով արշավ սկսվեց քաղաքապետարանի ու անձամբ Մարությանի դեմ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը