Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:08 16-06-2023

Վարչապետը բացել է խոսակցություն, բոլորդ կարող եք միանալ այդ խոսակցությանը․ Արթուր Հովհաննիսյան

Եթե նկատեցիք վարչապետը երեկ իր այդ մտքերն արտահայտելուց առաջ ասաց, որ կիսվում է մտքերով և բոլորս, ըստ էության, կարող ենք միանալ այդ քննարկումներին։ Իշխանությունը որպես այդպիսին, որոշում չունի որևէ նախաձեռնությամբ հանդես գալու, վարչապետը բացել է խոսակցություն, բոլորդ կարող եք միանալ այդ խոսակցությանը: Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով՝ հնարավո՞ր է իշխանությունն այն փոխելու մտադրություն ունի։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում 2022 թ. Պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում անդրադարձել է ՀՀ պետական խորհրդանիշներին՝ նշելով, որ ՀՀ զինանշանին պատկերվածը 1991-ին հիմնված ՀՀ-ի հետ կապ չունի։

«Եթե նկատեցիք վարչապետը երեկ իր այդ մտքերն արտահայտելուց առաջ ասաց, որ կիսվում է մտքերով և բոլորս, ըստ էության, կարող ենք միանալ այդ քննարկումներին։ Իշխանությունը որպես այդպիսին, որոշում չունի որևէ նախաձեռնությամբ հանդես գալու, վարչապետը բացել է խոսակցություն, բոլորդ կարող եք միանալ այդ խոսակցությանը»,- ասաց Հովհաննիսյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ ասաց․

«Հիմա, եթե ասենք՝ այո հնարավոր է որևէ նախաձեռնություն, կստացվի, որ այդ թեմայով քննարկում ենք անում, եթե ասենք՝ հնարավոր չէ, կստացվի այդ թեման փակ է։ Դա կարծիք կիսելու փորձ էր ու այդ քննարկումն արդեն դուք սկսել եք հիմա»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը