Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:32 16-06-2023

Ադրբեջանը տվել է ԼՂ-ում էթնիկ զտման գործողություների մեկնարկը. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը, ԼՂ-ին էլեկտրական էներգիայի եւ բնական գազի մատակարարումների արգելափակումը, որն ըըստ էության շարունակվում է 6 ամիս, ծայրահեղ կերպով սրել են հումանիտար իրավիճակը ԼՂ-ում: Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ու եթե նախորդ ամսվա ընթացքում քարոզչական նպատակներով Ադրբեջանը որոշ անցանելիություն էր ապահովում Լաչինի միջանցքով՝ Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների միջոցով, երեկվանից զրոյացվել է այդ անցանելիությունը նույնպես եւ անգամ առաջին անհրաժեշտության սննդամթերքի մատակարարումն է դադարեցվել ԼՂ-ին: Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղ արտաքին աշխարհից սնունդ չի մտնում, նաև թույլ չի տրվում անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիների անցումը Լաչինի միջանցքով։ Այս գործողությունները ևս մեկ անգամ հիմնավորում են մեր այն մտավախությունը, թե Ադրբեջանը ԼՂ-ում էթնիկ զտման քաղաքականություն է վարում»,- հայտարարեց վարչապետը։

Նրա խոսքով՝ արդեն խոսքը ոչ թե մտավախության մասին է, այլ՝ արդեն գործողություների մեկնարկի. «Էլ ինչպե՞ս է լինում էթնիկ զտումը: Արգելակվում է ԼՂ հայերի սննդի, գազի, էլեկտրական էներգիայի մատակարարումը, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիենրը թիրախավորվում են կրակահերթերով, արգելակված է տեղաշարժի հնարավորությունը նույնիսկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների համար.,-ընդգծեց Փաշինյանը:

Նա ասաց, թե այս իրավիճակին Հայաստանի արձագանքը պետք է լինի նաև միջազգային տեղեկացվածության բարձրացումը, ընդ որում՝ ոչ միայն կազմակերպությունների ու օտարերկրյա կառավարությունների, այլև՝ հանրությունների մակարդակով։

«Այս ուղղությամբ մեր ջանքերը չպետք է նվազեն»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե շարունակում են կարծել, որ ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության ապահովման համար անհրաժեշտ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային մեխանիզմնի շրջանակներում չափազանց կարևոր է ու պետք է հուսալ, որ այս ուղղությամբ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն։

«Միևնույն ժամանակ, որքան էլ դժվար՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ու խաղաղություն հաստատելու ուղղությամբ մեր աշխատանքները պետք է լինեն շարունակական, այս հարցում մենք պետք է լինենք հետևողական»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը