Ներքին 3 տարի առաջ - 11:47 15-06-2023

Արցախը որևէ այլ պետության կազմում ճանաչելը՝ պատժվելու է ազատազրկմամբ

Ստորև ներկայացնում եմ օրենքի նախագիծն ամբողջությամբ, այն ակնկալիքով, որ դուք անմիջականորեն կաջակցեք նրա ընդունմանը, և դրանով կկանխեք հայոց պետականության հիմքերի կազմաքանդումը թշնամու և նրա կամակատարների կողմից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։ Նա, մասնավորապես, գրել է․

«Սիրելի բարեկամներ,

Ինչպես շատերդ գիտեք, այս երկուշաբթի մենք ԿԸՀ ներկայացրեցինք օրենքի նախագիծ, որով խիստ քրեական պատիժ է նախատեսվում ՀՀ անունից Արցախը այլ պետության կազմում ճանաչելու, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու համար: Ստորև ներկայացնում եմ օրենքի նախագիծն ամբողջությամբ, այն ակնկալիքով, որ դուք անմիջականորեն կաջակցեք նրա ընդունմանը, և դրանով կկանխեք հայոց պետականության հիմքերի կազմաքանդումը թշնամու և նրա կամակատարների կողմից:

»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Հայաստանի Հանրապետության Քրեական Օրենսգրքում Լրացում Կատարելու Մասին

Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 420.1 և 420.2 հոդվածներով.

«Հոդված 420.1. Արցախը որևէ այլ պետության կազմում ճանաչելը

1. Հայաստանի Հանրապետության անունից Արցախը որևէ այլ պետության կազմում ճանաչելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:

Հոդված 420.2. Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը

1. Հայաստանի Հանրապետության անունից Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

#ԱզատԱրցախ #հայաքվե
#hayaqve #համախմբում»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «ՀայաՔվե»-ի նախաձեռնող խումբը հունիսի 12-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց դիմում, որով հնարավորություն կստանա ստորագրություններ հավաքել և օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել Ազգային ժողով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող