Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 17:26 14-06-2023

Մենք միշտ ունեցել ենք քաղաքական նպատակով և քաղաքական հետևանքներով բռնադատվածներ

Մարդիկ մինչև հիմա էլ ասում են, որ խորհրդային տարիներին 100 հազարավոր մարդիկ աքսորվել են, ոմանք ասում էին, որ 1946 թ․-ի հայրենադարձներն աքսորվել են, սական սրանք բոլորը փակ հասարակության միֆեր են, իրականում Խորհրդային Միությունում աքսորվել է 20 հազար մարդ, որոնցից 13 հազարը Հայաստանից։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։

Նա նշեց, որ մեր հասարակությունը չգիտի, որ Երևանում կա բռնադատվածների հուշարձան, չգիտեն նաև, որ գոյություն ունի նման օրենք, որովհետև մեր իշխանությունները շատ անատամ քաղաքականություն և վերաբերմունք ունեն խնդրի նկատմամբ։

«Դուք չեք տեսնի այս թեմայով քննարկումներ։ Կարծում եմ՝ 1990-ականն թթ․-ին օրենքն ընդունվեց, որովհետև այդ շրջանում՝ ելցինյան շրջանի Ռուսաստանում շատ կարևորվեց այդ հարցը, ֆոնդեր բացվեցին, ֆինանսավորում եղավ, բայց սա շատ արագ ավարտվեց և Հայաստանում նույիսկ չհասցրեց այդ շարժումը զարգանալ, Հայաստանում այլ առաջնահերթություններ կային»։

Նա ընդգծեց, որ շատ բարդ է ասել, որ մարդիկ ասքորվում էին քաղաքական հայացքների համար, որովհետև շատերը ընդհանրապես ոչ մի հայացք էլ չունեին։ «Օրինակ, Խանջյանի մահից հետո ոմանք չէին հավատացել նրա ինքնասպանությանը, ասել են՝ նրան սպանել են։ Մոտ 1000 մարդու գործերում այս երևույթը կա։ Սա քաղաքակա՞ն հայացք է, թերևս։

Կարծում եմ՝ այն խնդիրը, որ մենք քաղաքական բռնության վերաբերյալ հստակ ձևակերպված մոտեցում չունենք և այն, որ մեր իշխանությունները չեն համարձակվում այդ անատամ օրենքը վերանայել՝ խոսում է այն մասին, որ մենք դեռևս պաշարումներ ունենք»։

Հարցին, թե այսօր ունե՞նք բռնադատվածներ՝ նա նշեց, որ դժվարանում է ասել։ «Բայց ես կարծում եմ, որ մենք մեր անկախանալուց հետո միշտ ունեցել ենք քաղաքական նպատակով և քաղաքական հետևանքներով բռնադատվածներ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում