Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:11 14-06-2023

Շարունակելու ենք առաջ մղել խաղաղության օրակարգը. Պապիկյան

Ադրբեջանը վերջին 1 շաբաթվա ընթացքում, մշտապես տեղեկատվական կեղծ տեղեկատվություն տարածելով, հենք է ստեղծում, որպեսզի կարողանա իր իսկ կողմից գործած սադրիչ գործողությունները ներկայացնել իբրև հայկական կողմի նախահարձակ գործողություններ: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ-ում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում ադրբեջանական կողմի հաճախակի դարձած կրակոցների պատճառներին:

«Պաշտպանության նախարարությունը մշտապես հանդես է գալիս պատշաճ հաղորդագրություններով, և այն, ինչ տեղի է ունենում սահմանին, նեկայացնում է մեր հանրությանը: Այս ամենի պատճառը ադրբեջանական կողմի նպատակներն են՝ ի ցույց դնելու, որ հայկական կողմը որոշակի ագրեսիվ գործողությունների միտում ունի։ Նման բան չկա, հայկական կողմը մեր իսկ հնչեցրած բոլոր հայտարարություններին համապատասխան բանակցությունների սեղանի շուրջ շարունակելու է առաջ մղել խաղաղության օրակարգը, նաև պաշտպանելով մեր երկրի սուվերեն տարածքը»,- ասաց Սուրեն Պապիկյանը:

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է Հնդկաստանի 2 քաղաքացի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան