Արտաքին 3 տարի առաջ - 13:30 14-06-2023

Ուկրաինան ԽՍՀՄ-ից պետք է դուրս գար այն սահմաններով, որով անդամակցել էր միությանը. Պուտին

Ռուսաստանի նախագահհ Վլադիմիր Պուտինը հայտարարել է՝ ինչպես ժամանակին իրավացիորեն նշել է անկտ Պետերբուրգի առաջին քաղաքապետ Անատոլի Սոբչակը, Ուկրաինան Խորհրդային Միությունից պետք է դուրս գար այն սահմաններով, որով նա մուտք էր գործել։ Ինչպես փոխանցում ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Պուտինն ասել է նախօրեին լրատվամիջոցների ռազմական թղթակիցների հետ կայացած հանդիպման ժամանակ՝ մեկնաբանելով Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարը։

«Նա ճիշտ ասաց. «Ուզու՞մ ես հեռանալ։ Հեռանացիր։ Բայց հեռացե՛ք նրանով, ինչով եկել եք»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ 1645 թվականին Ուկրաինան առհասարակ գոյություն չի ունեցել։

ՌԴ նախագահն ընդգծել է, որ անկախ Ուկրաինայի գոյությանը պետք է հարգանքով վերաբերվել, սակայն այս երկրի քաղաքական ղեկավարությունը պետք է նորմալ հարաբերություններ հաստատեր Ռուսաստանի հետ։ Նրա խոսքով՝ խնդիրը հենց Ուկրաինայի տարածքից Ռուսաստանին առկա սպառնալիքի մեջ է։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը խաբվել է, քանի որ իրեն խոստացել էին, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի դեպի արևելք։ «Բայց մեր պատմական տարածքները՝ ռուսալեզու բնակչությամբ, ՆԱՏՕ-ի կազմում են։ Մի բարկացիր, այնպես չէ՞»,- նշել է նա։

Վերջինս նաև հիշեցրել է ավելի վաղ Սոբչակի կողմից հնչեցված ևս մի հայտարարություն։ Նա նշել է, որ Սոբչակը որպես բարձր պրոֆեսիոնալիզմի իրավաբան կարծում էր, որ ցանկացած որոշում պետք է օրինական լինի։ «Եվ հետևաբար, 1992 թվականին նա արտահայտեց հետևյալ կարծիքը. հանրապետությունները՝ Միության հիմնադիրները, այն բանից հետո, երբ իրենք չեղյալ համարեցին 1922 թվականի պայմանագիրը, պետք է վերադառնան այն սահմաններին, որոնցով միացել են Միությանը։ Մնացած բոլոր տարածքային ձեռքբերումները քննարկման, բանակցությունների առարկա են, քանի որ հիմքը չեղյալ է հայտարարվել»,- նշել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահը այս համատեքստում բազմիցս պնդել է, որ նախքան Ուկրաինական ԽՍՀ-ի առաջացումը Ուկրաինա պետություն առհասարակ գոյություն չի ունեցել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող