Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 00:12 14-06-2023

ԱՄՀ-ն ՀՀ-ի համար հասանելի է դարձրել 24.5 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով 18.4 մլն փոխառելիության իրավունք

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը հունիսի 12-ին հաստաստել է ընթացիկ Պահուստային ծրագրի առաջին վերանայումը, որով Հայաստանի համար հասանելի է դարձել շուրջ 24.5 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով 18.4 միլիոն հատուկ փոխառելիության իրավունք։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարությունից:

ԱՄՀ ներկայացուցիչների գնահատմամբ՝ ծրագիրն ընդհանուր առմամբ գտնվում է կայուն իրականացման փուլում, վերանայման պահի դրությամբ հարկաբյուջետային և դրամավարկային քանակական ցուցանիշների թիրախները պահպանվել են, և լավ առաջընթաց է գրանցվել կառուցվածքային բարեփոխումների իրագործման ուղղությամբ:

ԱՄՀ փորձագետների կողմից բարձր է գնահատվել Հայաստանի 2022թ. տնտեսական կատարողականը՝ առանձնացնելով երկնիշ (12.6%) տնտեսական աճը՝ պայմանավորված սպառման և արտաքին պահանջարկի բարձր մակարդակով, ինչպես նաև կապիտալի և միգրանտների մեծ հոսքերով:

Կարևորվել է նաև հարկաբյուջետային դիրքի բարելավումը. բյուջեի պակասուրդը նվազել է մինչև 2.1%, իսկ Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությանը մակարդակը՝ 14%-ային կետով՝ մինչև 46.7%, ինչը պայմանավորված էր պակասուրդի կրճատմամբ, անվանական բարձր տնտեսական աճով և ՀՀ դրամի արժևորմամբ։

Հայաստանի՝ 2023թ. տնտեսական հեռանկարները ԱՄՀ-ի կողմից ևս դրական են գնահատվել՝ չնայած գլոբալ ու տարածաշրջանային ռիսկերի առկայությանը: Ակնկալվում է, որ ՀՆԱ-ի աճի տեմպը կդանդաղի, սակայն սպառման և ներդրումների բարձր մակարդակի պարագայում կպահպանվի 5.5%-ի մակարդակում: Ակնկալվում է նաև, որ գնաճը կկայունանա և կպահպանվի ԿԲ թիրախի սահմաններում:

Պահուստային ծրագիրն ունի կանխարգելիչ բնույթ և միտված է՝ ապահովելու կառուցվածքային բարեփոխումների իրականացման շարունակականությունը, աջակցելու մակրոտնտեսական, ֆինանսական և հարկաբյուջետային կայունության պահպանմանը:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը