Արտաքին 3 տարի առաջ - 17:30 13-06-2023

Պեկինը կարծում է՝ Վաշինգտոնը Թայվանի ժողովրդին վերաբերվում է որպես թնդանոթի մսի

Պաշտոնական Պեկինը կարծում է, որ Վաշինգտոնը Թայվանի ժողովրդին վերաբերվում է որպես թնդանոթի մսի, իսկ կղզու տարածքը՝ խաղաքար՝ իր խաղի համար։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վանբինը։

Անդրադառնալով Թայվանում ամերիկացիների տարհանման ծրագրերի նախապատրաստման մասին լրատվամիջոցներում առկա հրապարակումներին՝ Վան Վանբինը նշել է, որ ԱՄՆ-ը խոսում է միայն Թայվանին աջակցելու մասին։ «Բայց իրականում նրանք կղզուն վերաբերվում են որպես խաղաքարտի, իսկ նրա բնակիչներին՝ որպես թնդանոթի մսի»,- ասել է նա։

Վան Վանբինը վստահ է, որ ԱՄՆ-ն օգտագործում է Թայվանը Չինաստանին զսպելու համար և նույնիսկ պատրաստ է ոչնչացնել ամբողջ կղզին՝ իր նպատակներին հասնելու համար։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ ԱՄՆ-ը Թայվանում ամերիկացի քաղաքացիների տարհանման ծրագրեր է նախապատրաստում։ ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին նշել է, որ ԱՄՆ իշխանությունները կանոնավոր կերպով չեն տարհանում մասնավոր քաղաքացիներին հակամարտության գոտիներից:

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն օրեր առաջ զգուշացրել էր Թայվանի շուրջ հակամարտության կործանարար հետեւանքների մասին։

Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանգֆուն ասել է, որ Չինաստանի իշխանությունները այժմ փորձում են հասնել Թայվանի հետ խաղաղ վերամիավորմանը, սակայն անհրաժեշտության դեպքում չի բացառել նաև ուժի կիրառումը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով