Ներքին 3 տարի առաջ - 21:11 12-06-2023

Բոլոր էջերի ադմինները պարտադիր պետք է ունենան երկփուլային պաշտպանություն․ Սամվել Մարտիրոսյան

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հաքերային հարձակման մասին զգուշացում։

Հայրենակիցներ, սրա մասին արդեն 241 անգամ ասել եմ, բայց ստիպված եմ էլի գրել, քանի որ մենակ էսօր 7 էջի ադմին ա գրել, ու մի քանիսը արդեն հասցրել էին տվյալները հանձնել։

Եվս մեկ անգամ։ Ոչ մի սոցցանց ձեր հետ սենց բաց շփման մեջ չի լինելու երբեք։ Ոնց որ, պատկերացրեք, ոստիկանությունը հեռուստացույցով հայտարարի, որ դուք վաղը կալանավորվելու եք։ Չնայած, չէ, անտեսեք էս օրինակը։ Սա կարող ա լինել։

Ամեն դեպքում.

1. եթե նման բաց գրառման մեջ ձեր էջը թեգել են, ուրեմն դա հաքերներ են, ու չի կարելի ձեր տվյալները տալ, անցնել հղումով
2. բոլոր էջերի ադմինները պարտադիր պետք ա ունենան երկփուլայինը (2fa) ակտիվացրած
3. եթե չեք միացրել երկփուլայինը, առավել եւս չգիտեք դա ինչ է, ուրեմն չպետք ա էջի ադմին լինեք։

Շնորհակալություն ուշադրության համար։ Բոլորին մաղթում եմ արգասիք ամառ, բեղմնավոր աշուն եւ հարատեւ ռելիկտային ճառագայթում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի