Ներքին 3 տարի առաջ - 19:46 12-06-2023

Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել Հայաստանում Ղազախստանի դեսպանատանը բացված սգո մատյանում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպանատուն ու գրառում կատարել Ղազախստանի Աբայի շրջանում խոշոր անտառային հրդեհների հետևանքով մարդկային զոհերի և վիրավորների կապակցությամբ: Այս մասին հայտնել է նրա մամուլի ծառայությունը։

«Նախագահ Խաչատուրյանը կարճատև զրույց է ունեցել նաև Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ: