Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:44 11-06-2023

Ազգային ժողովն Ալեն Սիմոնյանի Լոնդոնյան այցի մանրամասներն է ներկայացրել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում էր: Այս մասին ռեպորտաժ է պատրաստել ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

«Այցի շրջանակում պատվիրակությանն ընդունել են Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահն ու ղեկավարը, Լորդերի պալատի խոսնակը, ՄԹ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը եւ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք: Այցի ընթացքում ի պատիվ ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության՝ Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Սըր
Լինդսի Հոյլի անունից եղել է պաշտոնական ընդունելություն:

«Հայաստանը շահագրգիռ է կայուն հիմքերի վրա դնել ու զարգացնել Միացյալ Թագավորության հետ բազմակողմ հարաբերությունները»,- վստահեցրել է Ալեն Սիմոնյանը:

Լոնդոնյան այցի մանրամասներին կարող եք ծանոթանալ կից տեսանյութում»,- ասված է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու