Արտաքին 3 տարի առաջ - 20:00 10-06-2023

Իրանցի փորձագետը կարծում է, որ Հայաստանը ստիպված կլինի տեղի տալ Թուրքիայի և Ադրբեջանի նոր պահանջներին

Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Սեյեդ Մոհամմադ Ռեզա Դամավանդին կարծում է՝ որքան էլ Հայաստանը նահանջի, անխուսափելիորեն ստիպված է լինելու տեղի տալ Ադրբեջանի և Թուրքիայի նոր պահանջներին։ Այս մասին Դամավանդին ասել է իրանական ISNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Դամավանդիի համոզմամբ՝ հայերը կանգնած են գոյատևման և պատմությունից ջնջվելու ճանապարհների միջև:

«Հայ ժողովուրդը պետք է որոշում կայացնի, թեև այդ որոշումը կնպաստի Հայաստանի բարգավաճմանը, սակայն երկարաժամկետ հեռանկարում խնդրահարույց կլինի։ Բանակցություններին զուգահեռ, տեղի են ունեցել իրադարձություններ, որոնց ազդեցությանը ականատես կլինենք առաջիկա օրերին»,- ասել է նա։

Փորձագետը նշել է, որ Թուրքիայում Էրդողանի երդմնակալության արարողությանը Փաշինյանի ներկայությունը ցույց է տալիս, որ բանակցություններում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ այդ պայմանավորվածությունների արդյուքները տեսանելի կլինեն ավելի ուշ։

Դամավանդին հայտնել է նաև, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն Իրանի համար սպառնալիքի ամենաբարձր մակարդակն է։ Նրա խոսքով՝ որքան էլ Հայաստանը նահանջի, պետք է տեղի տա Ադրբեջանի և Թուրքիայի ավելի մեծ պահանջներին:

«Բաքուն չի ընդունում Հայաստանի պատմական ինքնությունը և կարծում է, այդ երկրի բոլոր հողերը պատկանել են Ադրբեջանին: Ուստի Ադրբեջանի ծրագրերը կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի համար շահավետ են, սակայն երկարաժամկետ հեռանկարում անպայման մարտահրավեր են դառնալու Երևանի համար»,- եզրափակել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով