Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 23:30 09-06-2023

Էրդողանը պատրաստվում է նոր վիրահատության. թուրք լրագրող

Հայտնի թուրք լրագրող Ջան Աթաքլըն հայտարարել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաատվում է նոր վիրահատության։ Այս մասին Աթաքլըն գրառում է կատարել իր թվիթերյան էջում, ինչը Թուրքիայում իրարամերժ քննարկումների պատճառ է դարձել:

Լրագրողի փոխանցմամբ՝ բժիշկներն Էրդողանին ասել են, որ նա պետք է հնարավորինս շուտ վիրահատվի։ Նրա խոսքով վիրահատությունից հետո պարզ կլինի Էրդողանը կշարունակի՞ պաշտոնավարել, թե՞ ոչ։

Վերջինս հավելել է, որ ընտրություններից առաջ ասված բոլոր ստերը հերթով բացահայտվում են։

Հիշեցնենք, որ դեռևս ապրիլի 25-ին թուրքական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ Էրդողանի ինքնազգացողությունը վատացել էր, ինչից հետո հաղորդումը նախատեսվածից շուտ էր ավարտվել։ Դրանից հետո միջազգային լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ Թուրքիայի նախագահին սրտի կաթված է ստացել, սակայն Էրդողանի աշխատակազմն ավելի ուշ հերքել էր այդ տեղեկությունը։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
18:35 Գառնիում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները, ովքեր գործի են դրել շինարարական գործիքներ
18:48 Գյումրիում ՌԴ ռազմաբազային իրական այլընտրանք չկա․ Զախարովա
23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ
17:54 Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը կալանավորվել է
22:17 Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ Ավանեսյան