Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:21 08-06-2023

Մենք տրամադրված ենք Երևանում շռնդալից հաղթանակի․ Մանե Թանդիլյան

Արդեն պաշտոնապես Երևանի քաղաքապետի թեկնածու եմ։ Գիտեմ, որ տարբեր քննարկումներ են եղել այս թեկնածության շուրջ, բայս ես կարևոր եմ համարում ընդգծել այն գործընթացը, որով անցել է մեր թեկնածուի առաջադրումը։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության քաղաքապետի թենածու Մանե Թանդիլյանը։

Մենք իսկապես շատ խորքային ուսումնասիրության արդյունքում ենք եկել այս որոշմանը, որպես կուսակցության նախագահ եմ ասում, որովհետև մենք տրամադրված ենք Երևանում շռնդալից հաղթանակի։ Եվ առանց ավելորդ համեստության, այդ հնարավորությունները տարբեր ձևաչափով դիտարկելենք, և մենք տեսնում ենք, որ այսպիսի առաջադրումով և այն թիմով, որը շուտով ձեզ կներկայացնենք, «Ապրելու երկիր» կուսակցությունն ունի բոլոր շանսերը՝ հաղթելու Երևանի ընտրություններում»,- Ասաց Մանե Թանդիլյանը՝ հավեելով, որ կուսակցության ցուցակն արդեն հարստացվել է իրենց ոլորտում կայացած տարբեր մարդկանց ներգրավմամբ և բաց է հետագա համագործակցության համար, ովքեր կարծում են, որ Երևանին պետք են խորքային, բովանդակային փոփոխություններ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան