Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:01 08-06-2023

Վստահ ենք՝ հնարավորություն կունենանք ստանալ նաև երևանցու վստահությունը և փոխել Երևանի դիմագիծը․ Մեսրոպ Առաքելյան

Այս պահին Հայաստանի 18 համայնքում կուսակցությունն ունի ներկայացվածություն, որից 3-ում ստանձնել է ղեկավարումը։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Արձանագրված արդյունքները խոսում են այն մասին, որ այս կարճ ժամանակահատվածում կուսակցությունը վայելում է հասարակական վստահությունը։ Նաև համայնքներում կատարված էական աշխատանքի արդյունքում էականորեն փոխվել է այդ 3 համայնքների բնակիչների կյանքը։ Սա խոսում է այն մասին, որ մենք հասարակությանն անում ենք աշխատելու առաջարկներ և կոնկրետ տեղերում ընտրությունների միջոցով ստանալով հասարակության վստահոթյունն ու իրականացնով իշխանափոխություն, մեր հաջորդ հանգրվանը Երևանն է։ Վստահ ենք, որ Երևանում առաջիկա ամիսների ընթացքում հասարակության հետ մեր ակտիվ աշխատանքի շնորհիվ հնարավորություն կունենանք ստանալ նաև երևանցու վստահությունը և էականորեն փոխել Երևանի դիմագիծը մեր աշխատանքի շնորհիվ»,- ասաց Առաքելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան