Ներքին 3 տարի առաջ - 13:29 08-06-2023

Կարմիր խաչը տեսակցել է Ադրբեջանում պահվող երկու հայ գերիների

Երեկ ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ՀՀ տարածքում ադրբեջանցիների կողմից առևանգված և Ադրբեջանում պահվող երկու հայ զինծառայողին։ Այս մասին Oragir.News-ին փոխանցեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Հիշեցնենք՝ մայիսի 26-ից ընդհատվել է կապը՝ մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ։ Մարտական հենակետեր սնունդ մատակարարող երկու հայ զինծառայողների առևանգման փաստով Հայաստանը դիմել է Ստրասբուրգի դատարան՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։

Ամատունին հայտնեց նաև, որ նրանց հետ տեղի է ունեցել առանձնազրույցներ և հաստատվել է կապն ընտանիքների հետ՝ նամակների միջոցով։ Ամատունին չցանկացավ Ադրբեջանում պահվող երկու հայ զինծառայողների մասին այլ տեղեկություն փոխանցել․ «Չենք կարող այլ մանրամասներ հայտնել, դրանք կոնֆիդենցիալ տեղեկություններ են և քննարկվում են միայն իրենց համար պատասխանատու իշխանությունների հետ առանձնազրույցով, այսինքն՝ հանրային հարթակում իրենց հետ կապված ինֆորմացիան փակ է»,- ասաց Ամատունին և հավելեց, որ այդ անձանց համար շատ կարևոր է հեռու մնալ հանրային քննարկումներից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով