Ներքին 3 տարի առաջ - 23:45 07-06-2023

Արցախի պետնախարարը հայտնել է ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի գումարման մասին

Այսօր տեղի է ունեցել Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են Հիմնադրամի տնօրենի կողմից ներկայացված՝ համեմատաբար մեծ չափով պարտավորություն ունեցող՝ ավելի քան 30 ֆիզիկական ու իրավաբանական անձանց ժամկետանց վարկային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով դատարան քաղաքացիական հայց ներկայացնելու հետ կապված հարցերը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Յուրաքանչյուր դեպք անհատական ուսումնասիրության և վերլուծության ենթարկելու արդյունքում հոգաբարձուների խորհրդի անդամները միաձայն եկել են այն եզրահանգման, որ անհրաժեշտ է սկսել դատական գործընթաց:

Դատարան ներկայացման ենթակա հայցապահանջի առարկան գերազանցում է 30 միլիարդ դրամը, որն ապահովված են նաև անշարժ ու շարժական գույքի գրավով:

Այս գործընթացը կրելու է շարունակական բնույթ, որի մասին պարբերաբար տեղեկություն է տրամադրվելու հանրությանը»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում