Ներքին 3 տարի առաջ - 22:51 07-06-2023

Գարեգին Չուգասզյանն այսօր հարցաքննության է հրավիրվել Հակակոռուպցիոն կոմիտե

ԱԺԲ խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․

«Տեղեկացնում եմ, որ այսօր՝ հունիսի 7-ին որպես վկա հարցաքննության եմ հրավիրվել հակակոռուպցիոն կոմիտե՝ «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք տալու փորձի և առանձնապես խոշոր չափերի խարդախության» դեպքով քննվող անհեթեթ քրեական վարույթի շրջանակում:

Քննիչը ինձ ու փաստաբանիս հայտնել է, որ թեպետ ես հրավիրված եմ որպես վկա, սակայն քրեական վարույթով բավարար տեղեկություններ են ձեռք բերվել իմ կողմից ենթադրյալ հանցանք կատարելու վերաբերյալ:

Ինչպես ասում էր մեծն Աբոն, աշխարհում երկու բան են անսահման` մարդկային հիմարությունն եւ տիեզերքը, ընդ որում երկրորդի վերաբերյալ կասկածներ կան։

Ուստի հարթ ուղեղների կողմից մոգոնված գործը սնել կնշանակեր այս կոլաբորանտ իշխանության ծով հիմարությունը բազմացնել։
Բայց լուրջ վերաբերվել պետք է այնքանով, որ այս հերհյուրանքներով լի գործի թխումը խոսում է այն մասին, որ ինչքան մոտենան Հայաստանի համար ճակատագրական օրերը այնքան շատանալու են նման տխմար եւ գետնաքարշ նախաձեռնությունները։ Սա դեռ վերջինը չի։

Հրաժարվում եմ քաղաքական ղեկավարության կողմից պատվիրված շինծու այս գործի վերաբերյալ ցուցմունքեր տալ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով