Արտաքին 3 տարի առաջ - 16:30 07-06-2023

ԱՄՆ-ի կողմից ուժի կիրառման սպառնալիքը հակասում է միջազգային իրավունքին. Իրանի ԱԳՆ

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին խստորեն դատապարտել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի վերջին հակաիրանական հայտարարությունները։ Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Քանաանին ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից այլ պետությունների դեմ ուժի կիրառման սպառնալիքը հակասում է միջազգային իրավունքին, հատկապես ՄԱԿ-ի կանոնադրության դրույթներին։ Նա նշել է, որ Թեհրանն առանց երկմտելու կուժեղացնի իր պաշտպանության և զսպման կարողությունները:

«Եվ, հետևաբար, Իսլամական Հանրապետությունը չի վարանի ուժեղացնել իր զսպման կարողությունը և պաշտպանել իր իրավունքներն ու անվտանգությունը»,- ասել է նա։

Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղարն անհիմն մեկնաբանություններ է արել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ՝ ապարտեիդ սիոնիստական վարչակարգին իր երկրի համակողմանի աջակցությանը համահունչ։ Նա այս համտեքտում հիշեցրել է, որ Թեհրանը կշարունակի աջակցել Պաղեստինի ժողովրդին։

Վերջինս միևնույն ժամանակ ամերիկացի պաշտոնյաներին խորհուրդ է տվել զերծ մնալ Իրանի դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնելուց։

Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում կայացած Հասարակական կապերի ամերիկա-իսրայելական կոմիտեի ամենամյա գագաթնաժողովում Իրանին մեղադրել էր միջուկային զենք ձեռք բերելու մտադրության մեջ և կրկնել իր սպառնալիքը Թեհրանի դեմ, որ արձագանքի բոլոր տարբերակները քննարկվում են:

Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հերքել է տարածաշրջանային միջամտության վերաբերյալ Միացյալ Նահանգների բոլոր մեղադրանքները։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով