Ներքին 3 տարի առաջ - 22:55 06-06-2023

Արամ Խաչատրյանը Հայաստանի մշակութային դեսպանն է աշխարհում․ Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան էջում գրառում է հրապարակվել կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակի կապակցությամբ։

«Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակն է։

Իր գեղարվեստական նվաճումների՝ բալետային հանճարեղ ստեղծագործությունների հետ միասին, Խաչատրյանը Հայաստանի մշակութային դեսպանն է աշխարհում։

Կյանքի մեծ մասը Հայաստանից դուրս անցկացնելով հանդերձ՝ իր երաժշտության միջոցով Խաչատրյանը ցուցադրել է մեր հայրենիքի հարուստ մշակութային ժառանգությունը՝ աշխարհասփյուռ հանդիսատեսին ներկայացրելով հայկական երաժշտության գեղեցկությունն ու խորությունը:

Հիշեցնենք, որ հանճարեղ կոմպոզիտորի բալետային գլուխգործոցները՝ «Գայանե»-ն, «Դիմակահանդես»-ը և «Սպարտակ»-ը, այսօր և առաջիկա 2 օրերին վայելել կարող եք Թումոյի այգում, որտեղ երեկոները լցված կլինեն Խաչատրյանական արվեստով՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստական կազմի ու նվագախումբի շնորհիվ՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի գլավորությամբ»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»