Ներքին 3 տարի առաջ - 21:02 06-06-2023

Դիլիջանի ոլորաններում «Հաց բերող»-ի նկարը վերականգնել են

Դիլիջանի ոլորաններում պատկերվաած Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերող»-ի նկարը, որ վերջերս սևացրել էին, քաղաքացիներն օրերս մաքրել և վերականգնել են:

Ֆեյսբուքյան օգտատերրեից մեկը հրապարակել վերականգնված լուսանկարը և կից գրառում կատարել.
«Վերականգնվեց «Հաց Բերողի» նկարը: Նկարիչ՝ Գոռ Աբրահամյան»:

Հիժեցնենք, որ Oragir.News-ը մայիսի 31-ին տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր Դիլիջան քաղաքի ոլորաններում պատկերված «Հաց բերող» Արթուր Սարգսյանի նկարը և անունը սևացրած և ջնջած:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը 2016 թվականի հուլիսի 26-ին իր անձնական մեքենայով ճեղքել է Էրեբունու ոստիկանական գումարտակի պատնեշը և սնունդ էր հասցրել ՊՊԾ գրաված և արդեն 10 օր այնտեղ գտնվող «Սասնա Ծռեր» զինված խմբավորմանը: 2016 թվականի հուլիսի 31-ին, երբ «Սասնա Ծռերը» զենքերը վայր դրեցին և հանձնվեցին իրավապահներին, Արթուր Սարգսյանը կալանավորվեց: Նա անժամկետ հացադուլ էր հայտարարել, ինչի հետևանքով նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր և մահվան պատճառ դարձել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ