Ներքին 3 տարի առաջ - 17:24 06-06-2023

Ադրբեջանը կրակել է ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ. ՊՆ

Հունիսի 6-ին՝ ժամը 15:45-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ:

Հայաստանի ՊՆ-ից հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 17:00-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է: