Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:20 05-06-2023

Մեր նպատակը Արցախի ճանաչումն է՝ առանց Հայաստանին վնասելու

Oragir.News-ի հետ զրույցում Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Էդուարդ Այվազյանն ասաց, որ մեզնից է տեղեկանում այդ ակցիայի մասին, չգիտի, թե ինչ նշանաբանով է անցկացվու այդ ակցիան։

«Հաշվի առնելով, որ այդ կազմակերպությունը այն բազմաթիվ կազմակերպությունների ցանցի մաս է, որ գործում է տարբեր երկրներում, շատ հնարավոր է, որ այդ ակցիաները ուրիշ նշանաբաններ կրեն, ոչ միայն Արցախին վերաբերեն, այլ նաև Հայաստանի իշխանություններին»,- ասաց Այվազյանը։

Ըստ Այվազյանի՝ ամբողջ աշխարհում պրոցես է մեկնարկել, որ տարբեր կազմակերպություններ փորձում են ներկայացնել, թե Հայաստանի իշխանությունները հանձնում են Արցախը Ադրբեջանին։ «Մեր վերլուծական աշխատանքի արդյունքում մենք հասկանում և տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունների այսօրվա վարած քաղաքականությունը գալիս է նրանից, որ բավականին թույլ են հայկական հիմքերը և հայկական պետականությունը պահելու խնդիր կա, որպեսզի Ադրբեջանը չկարողանա հարձակվել Հայաստանի վրա, անջատել Զանգեզուրը։

Հայաստանը սկսել է ավելի ճկուն քաղաքականություն վարել և այդ քաղաքականության արդյունքում պետք է ստացվի այնպես, որ Հայաստանի միջազգային գործընկերների միջնորդությամբ Ստեփանակերտը սկսի ուղիղ շփվել Բաքվի հետ։ Մենք ասում ենք, որ Արցախը անկախ պետություն է և եթե Արցախը անկախ պետություն է, ապա ինքը պետք է բանակցի իր անկախության և իրավունքների շուրջ, դրան այլընտրանք չկա, իսկ եթե Հայաստանն է բանակցում, դուրս է գալիս, որ Արցախը այդքան էլ անկախ պետություն չէ և Հայաստանի ազդեցության ներքո է գտնվում, իսկ մենք դա գիտենք, թե այս պահին որքան վտանգավոր է։

Հայաստանը շատ թույլ վիճակում է հիմա, ցավոք սրտի, ունի շատ թույլ բանակ։ Հայաստանը իր տարածքները պահելու, չզիջելու համար գնում է ինչ-որ փոփոխությունների, որպեսզի կարողանա պահել Հայաստանի բուն տարածքը»,- ասաց մեր զրուցակիցը և հավելեց, որ Արցախը պետք է բանակցի Ադրբեջանի հետ և միջազգային գործընկերների երաշխիքի ներքո։

Մեր զրուցակիցը ընդգծեց. «Ես համոզված եմ, որ այս ամենը ապագայում՝ տարիներ անց պետք է հանգեցնի նրան, որ Արցախի անկախությունը միջազգայնորեն ճանաչվի։

Մեր ցանկությունը այն է, որ Արցախը լինի անվտանգ և ճանաչվի որպես անկախ պետություն, բայց դրան պետք է հասնել շատ նուրբ ձևով, առանց վնասելու Հայաստանի պետականությունը և տարածքային ամբողջականությունը»,- եզրափակեց Այվազյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող